«Ահա, 20 տարի առաջ կորած նկարի հետ պատահական ու երկար սպասված հանդիպում»,-ինսթագրամի իր էջում գրել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ու հրապարակել Պուգաչովայի նկարի ֆոնին արված իր լուսանկարը, որտեղ Պուգաչովան մերկ է պատկերված:
kp.ru-ին հաջողվել է պարզել հեղինակին: Նկարիչ Վլադիմիր Դուբոսարսկին այն նկարել է 1995 թվականին: Սա ռուսական էստրադայի պրիմադոննային մերկ պատկերելու առաջին փորձն է եղել:
Նշվում է, որ «Կարմիր վարդերի» մեջ մերկ նկարը սկզբում Պուգաչովային դուր չի եկել, ապա նրան բացատրել են, որ վիրավորելու նպատակ չեն ունեցել, պարզապես պատկերել են գեղեցկությունը, և երգչուհին ներել է նկարիչներին:

