Առողջապահություն 

Երևանում կկայանա «Առողջապահությունը Հայաստանում. կարիքների բացահայտում և Սփյուռքի դերի սահմանում» խորագրով սեմինար

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համատեղ ջանքերով հուլիսի 7-ին ՀԱՀ-ում տեղի կունենա «Առողջապահությունը Հայաստանում. կարիքների բացահայտում և Սփյուռքի դերի սահմանում» խորագրով սեմինար: Ինչպես  analitik.am-ին տեղեկացրին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից, սեմինարին զեկույցով հանդես կգա բժիշկ Շանթ Շեխերդիմյանը:



Հայազգի բժիշկը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում: Ներկայումս նա վիրաբուժության դոցենտ է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA): Նա մասնագիտացած է նորածնային վիրաբուժության և մանկական վիրաբուժական ուռուցքաբանության ոլորտներում: Շեխերդիմյանը ներգրավված է մի շարք ծրագրերում, որոնց նպատակն է Հայաստանում մանկական խնամքի բարելավումը, ներառյալ առողջապահական համակարգում սփյուռքի արդյունավետ մասնակցության նոր մոդելի զարգացումը:

Նույն շարքից