Առողջապահություն 

Լողն ինչպես է ազդում առողջության վրա

Լողը հանգստանալու և լիցքաթափվելու ժամանակավոր միջոց է: Սակայն պետք է նշել, որ այն շատ օգտակար է առողջության համար, եթե պարբերաբար զբաղվեք լողով: Ահա մի քանի օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչու է լողը օգտակար մեր առողջության համար:

 

Ձեզանից շատերը կասեն, որ դեմ չեն պարբերաբար լողալուն, սակայն ժամանակ չուն են, կյանքի ռիթմը թույլ չի տալիս: Լողը շատ լավ հոբի է, այն շատերին դուր է գալիս որպես սպորտի ձևը, մյուսների համար ուղղակի  լիցքաթափվելու ճանապարհ է, քանի որ այն նաև առողջարար է:

 

Համարյա բոլոր գիտեն, որ լողը ամենաանվնաս սպորտի ձևերից մեկն է և բոլորին է հայտնի, որ այն լավ է ազդում մեր օրգանիզմի վրա՝  մկանների, թոքերի:

 

Լողը շատ լավ է ազդում սրտանոթային համակարգի վրա, օգտակար է սրտի համար, ձգում է մկանները և հենց այդ պատճառով է, որ շատ աղջիկներ զբաղվում են լողով:  

 

35-ից բարձր մարդկանց խորհուրդ է տրվում զբաղվել լողով: եթե մյուս սպորտի ձևերը միայն ազդում են հատուկ մկանների վրա, ապա լողը՝ բոլոր մկանների: Սա շատ լավ ճանապարհ է նիհարելու և ավելորդ ճարպերից ազատվռլու համար:  

 

Նույն շարքից