Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը շուրջ մեկ ամիս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում, որտեղ բուժվում է տարբեր հիվանդություններից:
Այս մասին «Փաստինֆո»–ի թղթակցին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Ինչպիսի՞ն է ներկայումս մեղադրյալի առողջական վիճակը» մեր հարցին ի պատասխան՝ Գ.Ղլեչյանը հայտնել է, որ Տ.Խաչատրյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում