Որպեսզի կարողանաք խուսափել որոշակի հիվանդություններից, անհրաժեշտ է իմանալ, որ դատարկ ստամոսքին չի կարելի ուտել որոշակի սննդամթերքներ:
1. Ցիտրուսներ
Այս սննդամթերքը կարող է առաջացնել ալերգիա, ինչպես նաև գաստրիտ, եթե այն ուտեք դատարկ ստամոքսին: Դրա համար խորհուրդ է տվում, նախքան մի բաժակ նարնջի հյութ խմելը, մի փոքր սնվենք:
2. Բանան
Այն իր մեջ պարունակում է մագնեզիում և կարող է ազդել սրտանոթային համակարգի աշխատանքին:
3. Հում բանջարեղեն
Հում բանջարեղենները պարունակում են թթուներ, որոնք կարող են քայքայել Ձեր ստամոքսը:
4.Յոգուրտ
Զարմնալի է, բայց այս ցանկում նաև յոգուրտն է: Խորհուրդ է տրվում յոգուրտ ուտել սնվելուց 2 ժամ հետո:
5. Սառը ըմպելիք
Սառը ըմպելիքները չեն կարող լավ ազդել մարսողական համակարգի վրա: Ավելի լավ է դրանք փոխարինել տաքով:
6. Քաղցրավենիք
Խստիվ արգելվում է դատարկ ստամոքսին քաղցր ուտելը, քանի որ ենթաստամոքսային գեղձը ի վիճակի չի լինի արտադրել պատշաճ քանակությամբ ինսուլին: Հղիների մոտ առավոտյան քաղցրավենիք ուտելը կբարձրացնի արյան շաքարը:
7. Սուրճ
Այն շատ վատ է ազդում ստամոքսի վրա և կարող է առաջացնել գաստրիտ: