Առողջապահություն 

Դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպել է Վիետնամի առողջապահության նախարարի հետ

Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը հուլիսի 9-ին հանդիպել է Վիետնամի առողջապահության նախարար Նգույեն Տհի Կիմ Տիենին և քննարկել առողջապահության ոլորտում հայ-վիետնամական համագործակցության հնարավորությունները: Նախարար Նգույեն Տհի Կիմը դեսպանին ներկայացրել է Վիետնամի առողջապահական համակարգի կառուցվածքը, ոլորտի վերջին զարգացումներն ու ձեռքբերումները: ՀՀ դեսպանը նախարարին ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգը, առաջարկել է խորացնել համագործակցել առողջապահության կառավարման և կազմակերպման, բժշկական կրթության և այլ բնագավառներում:

 

 
Կողմերը կարևորել են առողջապահության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը, որի համար առկա են բավարար հիմքեր:

 

 

Նույն շարքից