Մշակույթ 

«Տաքսի» ֆիլմաշարի դերասանը ցանկանում է ռուսական անձնագիր ստանալ

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ ֆրանսիացի դերասան Սամի Նասերին, ով առավել հայտնի է «Տաքսի» ֆիլմաշարից, հայտնել է ռուսական անձնագիր ստանալու պատրաստակամության մասին, եթե ինչ-որ մեկն իրեն դա առաջարկի։

Դերասանի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մեջ ինքը որևէ դատապարտելի բան չի տեսնում։

Այժմ Նասերին գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ աշխատում է նոր ֆիլմի վրա։

Նույն շարքից