Առողջապահություն 

Նստակյաց կյանքը լուրջ վնաս է հասցնում առողջությանը

93 000 կանանց շրջանում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց մոտ, ովքեր ավելի շատ են նստում, շուտ  մահանալու ռիսկն ավելի մեծ է, քան ակտիվ կանանց մոտ:

 


Ռիսկային խմբի մեջ են մտնում նաև այն կանայք, ովքեր սպորտով են զբաղվում, բայց միևնույն ժամանակ օրվա մեծ մասը նստում են: Պարզվել է, որ այն կանանց մոտ, ովքեր օրը 11 ժամից ավել նստում են, 12% -ով ավելանում է անժամանակ մահվան ռիսկը՝ անկախ պատճառից, ի տարբերություն այն կանանց, ովքեր օրը 4 ժամից պակաս են նստում:  «Նստող» կանանց մոտ սրտանոթային համակարգի, սրտի իշեմիկ հիվանդությամբ և  քաղցկեղով հիվանդանալու ռիսկը շատ ավելի մեծ է, քան շարժուն կանանց շրջանում:

 


Նախկինում պնդում էին, որ մշտական սպորտով զբաղվելը նվազեցնում է նստակյաց կյանքի պատճառած վնասը, սակայն ինչպես պնդում են փորձագետները, դա այդպես չէ, նստակյաց կյանքը՝ նույնիսկ այն դեպքում, երբ մարդ սպորտով է զբաղվում, լուրջ վնաս է հասցնում առողջությանը:  

 


Պետք է մշտապես ժամանակ գտնել ակտիվության համար, քայլել գրասենյակում, տանը, երեկոյան զբոսնել, զբաղվել սպորտով, ամեն դեպքում չի կարելի մի քանի ժամ անընդմեջ նստած մնալ:

 

Նույն շարքից