Ահա և եկավ ամառը և պետք է մեկնել հանգստանալու` ծով, արև.... Մնում է միայն ճիշտ արևայրուք ստանալ, բայց ինչպե՞ս: Ստորև ներկայացվում են ճիշտ արևայրուք ստանալու գաղտնիքները.
1. Արևայրուքի ժամանակը
Արևայրուք չընդունեք այն ժամանակ, երբ արևի ջերմությունն ուժգին է:
Խորհուրդ է տրվում ծովում լողալ վաղ առավոտյան՝ մինչև 10-11-ը և ժամը 16-ից հետո: Պետք է արևի տակ սկզբում քիչ պառկել՝ մոտ 10 րոպե, հաջորդ օրը՝ 20րոպե և այդպես աստիճանաբար ավելացրեք ժամաքանակը:
2. Արևապաշտպանիչ քսուք
Արևի տակ երկար գտնվելու դեպքում անպայման օգտագործեք արևապաշտպանիչ քսուք: Մուգ մաշկ ունեցողները կարող են վերցնել ավելի թույլ արևապաշտպանիչ քսուք, ինչը խորհուրդ չի տվում բաց գույնի մաշկ ունեցող անձանց:
3. Ծովափ գնալիս խորհուրդ չի տրվում օգտագործել օծանելիք, քանի որ որոշ տեսակի օծանելիքներն արևի ճառագայթների տակ կարող են քիմիական այրվածք առաջացնել :
4. Արևայրուք ստանալու վայրը
Մարդիկ հաճախ կարծում են, որ անձրևանոցների տակ թաքնվելով կխուսափեն այրվածքներից, սակայն սա սխալ տեսակետ է:
Խորհուրդ է տվում առաջին մի քանի օրերն արևայրուք ընդունել անձրևանոցների տակ, բայց ոչ ցերակային ժամերին:
5.Չմոռանաք, որ մազերն ու աչքերն էլ է պետք պաշտպանել արևից:
6.Հաց ուտելուց անմիջապես հետո խորհուրդ չի տրվում լողալ:
7.Չի կարելի ալկոհոլ օգտագործել արևայրուք ընդունելու ժամանակ, այն շատ վատ է ազդում զգայուն մաշկի վրա: