«Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի Իդլիբ պրովինցիայում երկարատեւ ու արյունալի մարտերից հետո զավթել են Աբու-Դուհուր ռազմաստրատեգիական օդանավակայանը:
Աբու-Դուհուր ռազմաբազան շուրջ 2 տարի ենթարկվում էր գրոհայինների գրոհներին:
Ներկայումս Իդլիբ պրովինցիայի զգալի մասը գտնվում է գրոհայինների վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Այսպիսով ավիաբազայի կորստից հետո սիրիական զորքերն ամբողջությամբ հետ են մղվել պրովինցիայից:
Փորձագետների կարծիքով, ներկա փուլում Բաշար Ասադի հրամանատարության առաջնային նպատակն է կազմակերպել Դամասկոսի ու ծովեզրյա շրջանների պաշտպանությունը: