Ռազմական 

Ռուսաստանը զենք ու սպառազինություն է տրամադրում Սիրիային

Ռուսաստանը, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերից ու գործելով վերոհիշյալ շրջանակում, Սիրիային կտրամադրի ռազատեխնիկա ու սպառազինություն՝ ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքարը շարունակելու համար: Ռուսաստանը չի թաքցնում Սիրիային հատկացվող ռազմա-տեխնիկական օժանդակության մասին ու հայտարարում է, որ բոլոր ռազմական առաքումներն իրականացվում են օրենքի ու միջազգային նորմերի շրջանակում:

Այս մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Մոսկվայում վստահ են, որ օգնում են Բաշար Ասադին ահաբեկիչների դեմ պայքարում, այնինչ Վաշինգտոնում կարծում են, որ Մոսկվան սատարում է մի վարչակարգի, որը պատասխանատու է ահաբեկչության տարածմանը:

Այսպիսով Ռուսաստաը մտադիր է սեփական նախաձեռնությամբ պայքարել ԻՊ ու մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ:
Պաշտոնական Մոսկվան ժխտում է ռուս զինվորականների ռազմական գործողություններին ներգրավվածության մասին մամուլում շրջանառվող լուրերը:
Նոր գործարքի համաձայն, Ռուսաստանը Սիրիային կտրամադրի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, զրահամեքենաներ ու ռազմական բեռնատարներ:

Նույն շարքից