«Sharm pictures»¬-ի «Հյուսիս¬-հարավ» արկածային կինոկատակերգությունը սեպտեմբերի 10-ից հայկական կինոթատրոնների էկրաններին է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը նշել է, որ ֆիլմի միջոցով հանդիսատեսին փորձել են փոխանցել դրական էներգիա:
Ֆիլմի սցենարի հեղինակն է Աշոտ Աբրահամյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը: Ֆիլմում նկարահանվել են Արթուր Կարապետյանը, Սոս Ջանիբեկյանը, Դիանա Մալենկոն, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Թովմասյանը, Մարջան Ավետիսյանը, ՀՏ Հայկոն, Միշոն, Սոնա Շահգելդյանը, Էվա Խաչատրյանը և ուրիշներ:
Հայաստանյան կինոթատրոններում ֆիլմը ցուցադրելուց հետո այն կցուցադրվի նաև Վրաստանում, Ռուսաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում: