Մշակույթ 

Հայերեն թարգմանված Ղուրանի 1000 օրինակ նվիրել են Պոլսո Հայոց պատրիարքարանին

Մուրադ Ռումեվլեքլիօղլուն և Մուրադ Բիչերը, ովքեր հանդիսանում են Թուրքիայի «Բիլգի մերքեզի» հետազոտական և հրատարակչական ընկերության սեփականատերերը, ինչպես նաև թարգմանիչ Յավուզ Այդընը այցելել են Ստամբուլի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին: Թուրքական Ermenihaber-ի տեղեկացմամբ այցի ընթացքում նրանք պատրիարքարանին են նվիրել Թուրքիայի կրոնական հարցերով նախարարության աջաակցությամբ հայերեն թարգմանված Ղուրանի 1000 օրինակ, որոնցից 500՝ արևելահայերենով, 500-ը՝ արևմտահայերենով:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել  է, որ մինչ այժմ Ղուրանի որևէ պիտանի հայերեն թարգմանություն չի եղել , չնայած, որ թարգմանելու մի քանի փորձ նախկինում էլ արվել է:

Պատրիարքի փոխանորդը նշել է, որ թուրքերեն չիմացող հույնը, հրեան կամ հայը պետք է կարդան Ղուրանը, ընկալելու այդ մշակույթը, ըմբռնելու այնտեղ եղած արժեքավոր խոսքերը․ պետք է ճանաչի Մուհամեդ մարգարեին: Նույն կերպ Աստվածաշունչն է թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և կարդացվում է յուրաքանչյուր հասարակության կողմից:

«Ես 1-ական օրինակ կուղարկեմ բոլոր եկեղեցիներին, բոլորն այն կունենան, ժողովրդից ցանկացողներին ևս կբաժանեմ», – ասել է Արամ Աթեշյանը:

Աղբյուրի համաձայն՝ ընդհանուր առմամբ հրատարակվել է հայերեն Ղուրանի 5 000 օրինակ, սակայն նպատակ կա այդ թիվը հասցնելու 300 000-ի:

Նույն շարքից