Առողջապահություն 

Զգուշացեք սնկային թունավորումներից

analitik.am

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման դեպքեր:

 

Այսպես՝ 2014թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետևանքով թունավորման 20 դեպք` 29 տուժածով,  2013թ. նույն ժամանակահատվածում` 16 դեպք` 24 տուժած: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի` սննդում օգտագործելու պատճառով:

 

Թունավորման նախնական ախտանիշերն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

 

Թունավորումից խուսափելու  նպատակով խորհուրդ է տրվում.

 

• Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

 

• Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված  փաստաթղթի առկայության դեպքում:

 

• Երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում  սունկ օգտագործել:

 

• Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են և կարող են բերել թունավորման:

Նույն շարքից