Առողջապահություն 

Համաշխարհային բանկը 200 միլիոն դոլար Է տրամադրել Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար

analitik.am

ամաշխարհային բանկն օգոստոսի 4-ին հայտարարել Էբոլա տենդի տարածման դեմ պայքարի համար Գվինեային, Լիբերիային և Սիեռա Լեոնեին որպես արտակարգ օգնության միջոց 200 միլիոն դոլար տրամադրելու մտարդության մասին, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բանկի հայտարարությունը: Համաշխարհային բանկի հայտարարության մեջ նաև նշված Է, որ այդ միջոցները երկրներին կօգնեն բարելավելու առողջապահության ազգային համակարգերը և հաղթահարելու վիրուսի համաճարակի հարուցած ճգնաժամի տնտեսական ազդեցությունը:     

 

Օգոստոսի 4-ին նաև հայտնիԷ դարձել, որ Զարգացման աֆրիկյան բանկի ղեկավար Դոնալդ Կաբերուկան կարգադրել Է անհապաղ 50 միլիոն դոլար տրամադրել երեք երկրներին, որոնցում մոլեգնում Է Էբոլա տենդի համաճարակը:

 

Նաև ավելի վաղ հաղորդվել Է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր Է 100 միլիոն դոլար հանգանակել Աֆրիկայում Էբոլա տենդի վիրուսի տարածման դեմ պայքարի արշավի համար:  

 

Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ Աֆրիկայում փետրվարից ի վեր Էբոլա տենդի զոհերի թիվը հասել Է 887-ի, ընդամենը գրանցվել Է հիվանդանալու ավելի քան 1300 դեպք: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին», ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարետ Չենն արդեն այն միտքն Է հայտնել, որ տենդի տարածման հետևանքները կարող են աղետալի դառնալ: Նրա խոսքով՝ ԱՀԿ-ի արտակարգ կոմիտեի նիստը պետք Է կայանա օգոստոսի 6-ին, որտեղ կորոշվի, թե Էբոլա մահացու տենդի տարածումը գլոբալ բնույթի սպառնալիք Է արդյոք:

 

Նույն շարքից