Առողջապահություն 

Աղիքային վարակների դեպքեր Շիրակի մարզում. հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 28 հիվանդ

ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ տեղեկատվություն է ստացել   Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի  Ձիթհանքով համայնքից դպրոցահասակ 2 երեխայի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվելու մասին:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, անհապաղ  իրականացվել են համաճարակաբանական հետազոտություն և բակային համայցեր:

Արդյունքում ևս 2-ը հոսպիտալացվել են։ Հնարավոր է, որ նրանք այսօր դուրս կգրվեն։ Բոլորի վիճակը բավարար է։ Միաժամանակ հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով ևս 28 հիվանդ, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:

Դպրոցում կատարվել են նմուշառում բոլոր կոնտակտավոր երեխաներից, սննդի կառուցահատվածից, խմելու ջրից: Կատարվում են քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ, աշխատանքներ են տարվում վարակի աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։

Նույն շարքից