Առողջապահություն 

Առողջապահության նախարարությունը խստացնում է վերահսկողությունը սահմանային անցակետերում

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ` ոլորտը համակարգող փոխնախարար  Տիգրան Սահակյանի մոտ քննարկվել են ՀՀ առողջապահական պետական տեսչության խնդիրներն ու առաջիկա անելիքները:


Առանցքային էր փոխանցվող վարակներից զերծ պահելու նպատակով սահմանային անցակետերում վերահսկողությունն ուժեղացնելու հարցը: Հատկապես հայ-վրացական սահմանին, որն ազգաբնակչությունն առավել հաճախ է հատում հանգստի մեկնելու նպատակով:


Տրվել են հստակ հանձնարարականներ:  Կատարվել է նաև գործառույթների բաշխում տեսչության պետի և տեղակալների միջև: Նրանք պետք է անմիջական պատասխանատվություն կրեն իրենց գործառույթների կիրարկման և աշխատանքների կատարման  համար: Երկու շաբաթը մեկ պարբերականությամբ տեղակալները կատարված աշխատանքների  մասին հաշվետվություն կներկայացնեն տեսչության պետին: Տեսչության պետն էլ, սահմանված կարգով, տեղեկատվություն և հաշվետվություն կներկայացնի նախարարին կամ ոլորտը համակարգող տեղակալին։

Նույն շարքից