Ռազմական 

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները այցելել են ադրբեջանական սահմանը հատած հայ զինծառայողին

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության անդամներն այցելել են ամիսներ առաջ ադրբեջանական սահմանը հատած հայ զինծառայողին։

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան տեղեկացրել է, որ գերին և նրա մերձավորներն աշխատակիցների միջնորդությամբ տեղեկություններ են փոխանակել:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Արարատի Գրիգորյանը մարտի 22-ին հատել էր սահմանն ու հայտնվել ադրբեջանական կողմում:

Նույն շարքից