Rbc.ru կայքի փոխանցմամբ՝ Լոս Անջելեսում գողացել են ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի 9 կտավ, որոնց ընդհանուր արժեքը մոտ 350.000 դոլար է:
Համաձայն ոստիկանության տվյալների՝ հանցագործներն օրիգինալ նկարները փոխարինել են կեղծ նկարներով։
Թե հատկապես երբ է տեղի ունեցել փոխանակումը, հայտնի չէ, մասնագետներին հաջողվել է պարզել միայն, որ հանցագործությունը կատարվել է վերջին 3 տարվա ընթացքում։
Գողացված կտավներից 6-ը եղել են «20-րդ դարի 10 հայտնի հրեաները» շարքից, որոնք ստեղծվել են 1980-ականներին։ Մյուս գողացված կտավները եղել են «Անհետացող տեսակներ» շարքից։