Իրավական 

Այսուհետ ավտոմեքենաների ազատ համարանիշներին և գներին կարելի է ծանոթանալ առցանց

Ոստիկանության police.am կայքում սեպտեմբերի 11-ից գործում է նոր բաժին` «Ազատ համարանիշների որոնում»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ բաժնում առցանց հարցման եղանակով հնարավոր է ստուգել ավտոմեքենայի` քաղաքացու նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին:

Անհրաժեշտ է ընտրել «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրել թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմել «Ստուգել առկայություն»։

Նույն շարքից