Ռազմական 

Քրդական աշխատանքային կուսակցության զինյալները պայթեցրել են ոստիկանանական մեքենան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Շըրնաքի նահանգի Ջիզրե շրջանում հարձակում են գործել ոստիկանների վրա։

Քուրդ զինյալները պայթուցիկ են տեղադրել դիտահորում, և երբ ոստիկանների փոխադրամիջոցը հայտնվել է դրա մոտ, հեռակառավարմամբ պայթեցրել են այն։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 ոստիկան։ Վիրավոր ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց։

Նույն շարքից