Մշակույթ 

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլլան հեղինակավոր գրական մրցանակի է արժանացել

ԱՄՆ PEN International-ը ամերիկացի հայտնի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլլային մրցանակ է շնորհել ստեղծագործական կարիերայում ձեռքբերումների համար:

KM.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է այդ տարածքային կազմակերպության ղեկավարությունը, որը միջազգային PEN ակումբի անդամ է:

«Իմ կյանքի գերագույն նպատակն էր գրող դառնալու ձգտումն ու գրական գործընթացին մասնակցելը,- մրցանակի մասին իմանալով՝ հայտարարել է Կոպոլլան:- Ես լիովին վստահ չեմ, որ իմ աշխատանքը կարող է որակվել որպես գրական, բայց PEN կենտրոնի կողմից ընդունվելն ինձ խրախուսում է»:

ԱՄՆ PEN կենտրոնի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Բևերլի Հիլզում:

Նույն շարքից