Մշակույթ 

2.4 մլն եվրոյով վաճառքի է հանվել Ժան Ժակ Ռուսոյի վենետիկյան նստավայրը

Իտալական idealista պորտալում  2.4 մլն եվրոյով վաճառքի է հանվել Ժան Ժակ Ռուսոյի վենետիկյան նստավայրը, որտեղ հանրահայտ ֆրանսիացի փիլիսոփան, երաժիշտն ու գրողը ապրել է 1743-1744 թթ, հայտնում է Euromag-ը:

Այդ տարիներին վերջինս ծառայել է որպես Ֆրանսիայի դեսպան Վենետիկի Հանրապետությունում:

Նստավայրը զբաղեցնում է 280 քառ. մետր տարածք և տեղակայված է նախկին  ֆրանսիական դեսպանատանը` Երեք կամարների կամրջի դիմաց:

Երկհարկանի տունը բաղկացած է մեծ հյուրասրահից, 4 նրբաճաշակ ննջասենյակից, խոհանոցից, 3 լոգասենյակից և այլ տարածքներից:

Նույն շարքից