Գիտություն 

Աճուրդի է հանվել գիշատիչ ալոզավրի կմախքը

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել գիշատիչ ալոզավրի կմախք, որը, ըստ մասնագետների, կարող է վաճառվել 460.000-770.000 դոլարով։

Summers Place Auctions աճուրդի տան ղեկավար Վան դեր Վերֆը կարծիք է հայտնել, որ վաճառքի հանված նմուշն այնքան ինքնատիպ է, որ կհետաքրքրի ոչ միայն թանգարաններին, այլև կմախքն իրենց շքեղ կացարաններում տեղավորել ցանկացող  մեծահարուստներին։

 

Նույն շարքից