Իրավական 

Մեղադրյալին քննչական բաժնում խոշտանգումների են ենթարկել

Քրեական գործով մեղադրյալ Արթուր Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ սպանության փորձ կատարելու կասկածանքով 2013թ. նոյեմբերի 27-ին բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժին, որտեղ իրեն ենթարկել են խոշտանգումների, ընթացքում` բռնության և սպառնալիքի ազդեցության տակ տվել է հանցագործության կատարման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: 

Արթուր Դ.-ն մեղադրվում է նռնակը գետնատնակ նետելու միջոցով երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու մեջ:  

ՀՔԾ–ից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:  

Կատարվում է նախաքննություն: 

Նույն շարքից