Մշակույթ 

Մադոննան հանդիսատեսին զարմացրել է չափազանց զուսպ հագուստով

Մեկնարկել է Մադոննայի 10-րդ հոբելյանական համերգային շրջագայությունը, որը նվիրված է Rebel Heart ալբոմի թողարկմանը: Այս անգամ էլ էպատաժային երգչուհին ցնցել է երկրպագուներին: Առաջին համերգի ներկաները Մոնրեալում սպասել են Մադոննայի բաց հագուստով ներկայանալուն, սակայն երգչուհին բեմ է բարձրացել զուսպ և փակ հագուստով, գրում է cosmo.ru:

Մադոննան կանադացիների առաջ ելույթ է ունեցել սեպտեմբերի 9-ին: 57-ամյա երգչուհին հանդիսատեսի համար պատրաստել է տպավորիչ շոու՝ հրաշալի դեկորացիաներով և հետաքրքիր կոստյումներով:

Նրա հագուստների վրա աշխատել է առաջատար նորաձևության տների դիզայներների մի ամբողջ բանակ՝ Gucci-ից, Moschino-ից, Prada-ից, Alexander Wang-ից, Miu Miu-ից և այլն:

dd452053268c814e4a090662d25b5751_fitted_740x430 54daabfae1d45d390c0d125b989ba4b5_fitted_740x430 67c10c02303e5c31c700a3da23830fd2_fitted_740x430 318f4b0dc406669c68277c62869b44ea_fitted_740x430

Նույն շարքից