Իսրայելում գտնվող «Լյուբէ» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևը հիվանդանոց տեղափոխվել է արյան ճնշման հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին տեղեկացրել են Իգոր Մատվիենկոյի պրոդյուսերական կենտրոնից:
«Իսրայելում այժմ սարսափելի շոգ է, ավազային քամիներ են և ընդհանուր առմամբ, ծանր եղանակային պայմաններ: «Լյուբէ»-ի համերգից հետո Նիկոլայը վատ է զգացել, ճնշման հետ կապված խնդիրներ են առաջացել, և նա տեղափոխվել է հիվանդանոց: Այսօր երեկոյան նա դուրս կգրվի հիվանդանոցից», -պրոդյուսերական կենտրոնից ասել են լրատվամիջոցին: