Իրավական 

«ՈՒԱԶ»-ի բեռնախցիկում հայտնաբերվել է ոսկու հանքից գողացված 58 կգ հանքանյութ

analitik.am

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքում հայտնաբերվել են «ՈՒԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենա, որը զննվել է հրավիրված ընթերակաների ու ավտոմեքենան փաստացի շահագործող, 45-ամյա Արսեն Ս.-ի ներկայությամբ. բեռնախցիկից հայտնաբերվել է 6 պարկի մեջ լցված 58 կգ ընդհանուր կշռով հանքանյութի նմանվող զանգված:


Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:


Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից