Նախօրեին սիրիական կառավարական ուժերին Դամասկոսի արվարձան Զաբադանիում հաջողվել է կասեցնել Ան-Նուսրա ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակումը, որոնք իսրայելական օդուժի հարվածներից օգտնվելով, փորձել են ճեղքել շրջապատումը:
Զաբադանի քաղաքը ներկայումս գրեթե ամբողջությամբ ազատագրվել է: Գրոհայինները վերահսկում են քաղաքի կենտրոնական բարձրադիր շրջանը, նրանց թիվը մոտավորապես 200 է: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Սիրիական զորքերին հաջողվել է վնասազերծել տասնյակ գրոհայինների, ներկայումս բանակցություններ են վարվում շրջապատված ահաբեկիչների հետ:
Նահանջի միջանցք տրամադրելու փոխարեն սիրիական կողմը պահանջում է գրոհայիններից թույլատրել Իդլիբ պրովինցիայում շրջապատման մեջ գտնվող շուրջ 300 զինծառայողների էվակուացիան:
Վերջին տվյալների համաձայն, բանակցությունները դեռեւս ոչ մի արդյունքի չեն հանգեցրել: