Ռազմական 

Իսրայելական օդուժը հրթիռակոծել է սիրիական բանակի հենակետերը

Արեւմտյան լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Դամասկոսից 45 կմ հեռավորության վրա գտնվող Զաբադանի քաղաքի սիրիական կառավարական ուժերի դիրքերը:

Սիրիական ռազմական աղբյուրի համաձայն իսրայելական օդուժի ինքնաթիռները հրթիռակոծել են սիրիական հրետանային մարտկոցները, որոնք Զաբադայինում էին կենտրոնացվել քաղաքի արեւմտյան հատվածում կենտրոնացած գրոհայինների վերջին հենակետերի ոչնչացման համար:

Սիրիական հրետանին 3 ժամ տեւած մարտերից հետո կարողացել է կասեցնել իսրայելական օդուժի հարձակումը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Իսրայելական ավիահարվածից հետո ահաբեկիչները փորձել են նոր հարձակում իրականացնել, սակայն, նույնպես կասեցվել են:
Միաժամանակ շուրջ 200 գրոհային Զաբադանի քաղաքի կենտրոնում շրջապատվել են կառավարական ուժերի ու լիբանանյան կամավորների կողմից:

Նույն շարքից