Ռուսաստանյան զինվորականները Սիրիա են ժամանել Նախագահ Բաշար Ասադին սատարելու համար, որպեսզի դյուրացնեն պայքարը ԻՊ ահաբեկիչների դեմ:
Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը, նշելով, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել հրահանգիչներ ու ռեգուլյար զորքեր, որոնց հիմնական նպատակն է Լաթաքիայում կազմավորել ռազմական ավիաբազա ու ապահովել ռմբակոծիչների թռիչքները ԻՊ գրոհայինների դիրքերի ուղղությամբ:
Ռուսաստանը, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերից ու գործելով վերոհիշյալ շրջանակում, Սիրիային կտրամադրի ռազատեխնիկա ու սպառազինություն՝ ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքարը շարունակելու համար:
Ռուսաստանը չի թաքցնում Սիրիային հատկացվող ռազմա-տեխնիկական օժանդակության մասին ու հայտարարում է, որ բոլոր ռազմական առաքումներն իրականացվում են օրենքի ու միջազգային նորմերի շրջանակում: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Մոսկվայում վստահ են, որ օգնում են Բաշար Ասադին ահաբեկիչների դեմ պայքարում, այնինչ Վաշինգտոնում կարծում են, որ Մոսկվան սատարում է մի վարչակարգի, որը պատասխանատու է ահաբեկչության տարածմանը:
Այսպիսով Ռուսաստաը մտադիր է սեփական նախաձեռնությամբ պայքարել ԻՊ ու մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ:
Պաշտոնական Մոսկվան ժխտում է ռուս զինվորականների ռազմական գործողություններին ներգրավվածության մասին մամուլում շրջանառվող լուրերը:
Նոր գործարքի համաձայն, Ռուսաստանը Սիրիային կտրամադրի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, զրահամեքենաներ ու ռազմական բեռնատարներ: