Իրավական 

Հնարավոր է, որ դատապարտյալներին օրենքով թույլատրվի բջջային հեռախոսից եւ ինտերնետից օգտվել

Արդարադատության նախարարությունը պատրաստվում է մինչեւ տարեվերջ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով ամենայն հավանականությամբ դատապարտյալների կթույլատրվի օրինական ձեւով հեռախոսային կամ ինտերնետային կապ հաստատել արտաքին աշխարհի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի չորսին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու դատապարտյալներն իրավունք չեն ստանում՝ հեռախոսից կամ ինտերնետից օգտվելու։


«Մենք ուսումնասիրություններ ենք կատարում, ուզում ենք համաշխարհային փորձը ուսումնասիրել եւ հասկանալ, թե որն է դատապարտյալի՝ հասարակության հետ կապ հաստատելու օրինական իրավունքի սահմանը։ Երբ մենք դա պարզենք, ապա կարող է նույնիսկ թույլ տանք նրանց օգտվել հեռախոսից կամ ինտերնետից։ Դա հասկանալուց հետո մենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք, կարծում եմ՝ դա կլինի մինչեւ տարեվերջ»,- ասաց նա։


Նշենք, որ այսօր կալանավայրերում արգելվում է բջջային հեռախոսից կամ համակարգչից օգտվելը։

Նույն շարքից