Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը ընդունում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքում տուգանքների գանձման համակարգում առկա թերությունները:
Հայաստանի փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հստակեցրեց, որ անմիջական վճարումներից էլեկտրոնային ժամանակակից սխեմաներին անցումը կարող է ուղեկցվել մի շարք թերություններով: Հովհաննիսյանի կարծիքով, հարցը կկարգավորվի մոտակա տարիներին՝ համակարգի զարգացման հետ զուգահեռ, իսկ ոստիկանությունն, իր հերթին, բոլոր ջանքերը կգործադրի այդ խնդիրների շուտափույթ լուծման համար: Ստացված տուգանքների հետ չհամաձայնած բոլոր քաղաքացիներին ոստիկանությունը խնդրում է չծուլանալ եւ այդ մասին հայտնել բոլոր հնարավոր եղանակներով՝ զանգահարել կամ գրել ոստիկանությանը:
Ինչպես հստակեցրեց է Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը, խնդիրներ կարող են ծագել նաեւ բանկում, ենթադրենք՝ ավելորդ բացատը կարող է տհաճ իրավիճակի պատճառ դառնալ: Այդ կապակցությամբ, հետագայում ծրագրվում է համակարգը ներդնել անմիջապես ՃՊ-ի համակարգի միջոցով՝ սխալները բացառելու նպատակով:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ճանապարհային ոստիկանությունն ինքն է շահագրգռված նմանատիպ «ոչ ճիշտ» տուգանքների վերհանմամբ: Այսպես, 3 ամսվա ընթացքում ՃՊ-ի կողմից մոտ 1000 վարչական ակտ է չեղարկվել, որոնք այս կամ այն պատճառներով կարող էին ճանաչվել ոչ իրավաչափ:
Արմեն Խաչատրյանը խոսեց նաև ծանր պատահարներից՝ Հայաստանում տարեսկզբից արձանագրվել է մահացու ելքով ծանր պատահարների թվի նվազում:
Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ տարեսկզբից գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների աճ՝ 2020, որոնց արդյունքում զոհվել է 192, վիրավորվել՝ 2913 մարդ: Նախորդ տարվա համեմատ զոհերի թիվը կրճատվել է 20-ով:
ՃՈ ներկայացուցչի խոսքով՝ երկրում ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության տեխնիկական միջոցների ներդրման պահից զոհերի թիվը նվազել է: Եթե 2009թ. Երեւանում պատահարներից ավելի քան 70 մարդ էր զոհվել, 2010թ.՝ 80 –ից ավելի, 2011 –ին՝ 90 –ից ավելի, ապա 2012թ. զոհերի թիվը կրճատվել էր մոտ 3 տասնյակով՝ տեխնիկական միջոցների ներդրման առաջին իսկ տարում:
Ընդ որում՝ 5 տարվա ընթացքում երկրում 132 տրանսպորտային միջոց է ավելացել, այդ թվում հավաքակազմի փոփոխություն է գրանցվում, բերվում են մեծ քանակությամբ արագընթաց մեքենաներ:
ՃՈ ներկայացուցիչը պնդում է, որ աշխարհում վերջին տարիներին գրանցվում է ճանապարհային պատահարների աճ, եւ Հայաստանը չի կարող բացառություն լինել: «Մեր նպատակն է ոչ թե կրճատել պատահարների, այլ ծանր պատահարների թիվը», - նշել է ՃՈ ներկայացուցիչը: Նա օրինակ է բերել Ֆրանսիայի փորձը, որտեղ վերջին 10 տարիներին տեխնիկական միջոցներ ներդնելուց ի վեր մահացու ելքով ճանապարհային պատահարների թիվը կրճատվել է 65%-ով: