Իրավական 

Կմեկնարկի իրավական թեմաներով մեկամսյա դասընթաց՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16.00, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության գրասենյակում (Ծիծեռնակաբերդի խճուղի, 16 շենք) կտրվի հաշմանդամություն ունեցող անձանց համար իրավական թեմաներով մեկամսյա դասընթացների մեկնարկը։

Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամային իրավագիտակ համայնքի ձևավորմանը, որն էլ ակտիվորեն կմասնակցի հաշմանդամության հիմնահարցերին առնչվող որոշումների ընդունմանը, ծառայությունների սահմանման գործընթացին։ 

Դասընթացները նախաձեռնել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ հաշմանդամների «Փյունիկ» միության հետ համագործակցաբար։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։ 

Նույն շարքից