Իրավական 

Նոր մանրամասներ Մարալիկում երեկ կատարված սպանությունից

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Մարալիկում երեկ կատարված սպանությունից:


Ոստիկանության Անիի բաժնում սեպտեմբերի 5-ին, ժամը 18.50-ին, ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Վահրամ Վարդեւանյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է հոր` 1959 թ. ծնված Հարութ Վարդեւանյանի (նույնպես հոգեկան հիվանդ) որովայնին եւ սպանել նրան:


Մեկնած օպերատիվ խումբը տանը հայտնաբերել է Հ. Վարդեւանյանի դին:


Վահրամ Վարդեւանյանը ձերբակալված է:


Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից