Իրավական 

Հրդեհը մարելուց հետո տնակում հայտնաբերվել է տանտիրոջ դիակը

Սեպտեմբերի 5-ին, ժամը 00.10-ին, ՀՀ ԱԻՆ Գորիսի հրշեջ փրկարար ծառայությունից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարահունջ գյուղի ներքեւի մասում տնակ է այրվում:


Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Արեգունի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տնակում, որի հրդեհաշիջումից հետո հայտնաբերվել է նույն տնակի բնակիչ, 1988 թ. ծնված Ռաֆիկ Աղաբեկյանի դիակը` այրված վիճակում:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.28-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:


Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել են փորձաքննություններ:

Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից