Իրավական 

Սպիտակի ճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 6-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար, բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:


Դեռեւս չբացահայտված հանգամանքներում՝ «Մ-3» միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Ապարան հատվածի 15 կմ-ում, «Ամեգաս» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի 960 LL 62 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Հ.) բեռնատարը թեքվել է, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նույն շարքից