Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Լուիզիանա նահանգում տղամարդը սպանել է երեք եղբայրների, ինչից հետո ինքնասպան է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել երեկ Բատոն Ռուժ արվարձանում:
Պարզվել է, որ 3 եղբայրները եկել են իրենց հարևանի տուն՝ ֆուտբոլ դիտելու և երաժշտություն լսելու։ Տղամարդկանց միջև վեճ է սկսվել երաժշտական նախասիրությունների վերաբերյալ, որը վերածվել է ծեծկռտուքի։