Սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում, ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով մահանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնել: Կատարվում է նախաքննություն:
Մեր տեղեկություններով, կան ձերբակալվածներ: