Իրավական 

Կառավարության որոշմամբ՝ ԴԱՀԿ որոշումներն ապահովելու համար կբացվի արտաբյուջետային հաշիվ

Կառավարության որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով կբացվի ծառայության արտաբյուջետային հաշիվ: 


Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ 2014 թվականի հունվարի 8-ից օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն են ներկայացվում նաև անբողոքարկելի դարձած վարչական ակտերը, և արտաբյուջետային հաշիվ բացելու անհարժեշտությունը պայմանավորված է այդ աղբյուրներից ստացած գումարը մուտքագրելու համար: 

«Նշված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարների բռնագանձումը կազմակերպելու համար անհրաժեշտ է ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի համար բացել արտաբյուջետային հաշիվ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին ցանկացած վայրից անկանխիկ փոխանցման միջոցով կատարել պարտավորությունը»,- ասաց նախարարը: 

Նույն շարքից