Իրավական 

Ռուսական ՕՄՕՆ-ը ձերբակալել է հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն

analitik.am

Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի է ձերբակալվել:


Vesti.Az-ը, վկայակոչելով Խակասիայի Հանրապետության ՆԳՆ կայքը, հաղորդում է, որ Խակասիայում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 25-ամյա Ադրբեջանի քաղաքացին: Նա 2012թ. հուլիսին Բաքու քաղաքում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարել: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, սակայն վերջինս հաջողվել էր խուսափել արդարադատությունից: Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել:

 

Մի քանի օր առաջ Ռուսաստանի Բայսկի շրջանի ՆԳՆ օպերատիվ քրեական հետախուզությունը տեղեկություններ էր ստացել, որ հետախուզվողը կարող է գտնվել Խակասիայի տարածքում:

 

Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ համատեղ ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության աշխատակիցներին հաջողվել է գտել հանցագործին:

 

Ներկայումս Ադրբեջանցի քաղաքացին գտնվում է Աբական քաղաքի քննչական մեկուսարանում: Որոշվում է նրա արտահանձման հարցը:

Նույն շարքից