Tass.ru կայքի փոխանցմամբ՝ ճապոնացի հանրահայտ գրող Հարուկի Մուրակամին նոր գիրք է հրատարակել: Գիրքը կոչվում է «Վիպագիրը որպես մասնագիտություն»: Այն բաղկացած է ինքնակենսագրական էսսեներից՝ նվիրված գրական արվեստի նրբություններին:
Գրքերի առաջին խմբաքանակը կազմել է 100 000 օրինակ, որից 90 000-ը միանգամից գնել է «Կինոկունիա» գրախանութների ցանցի տերը:
Գրողի վերջին ստեղծագործություններից ամենաաղմկոտ հաջողությունն ունեցել է «Անգույն Ցկուրու Տաձակին և նրա թափառումների տարիները» վեպը: