Իրավական 

Գլխավոր դատախազը հանձնարարել է ուսումնասիրել լրագրողի հետ կապված միջադեպը

analitik.am

Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հանձնարարությամբ, սեպտեմբերի 9-ին ՀՀ  Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում, լրագրող Մարինե Խաչատրյանի եւ ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ  քրեական դատավարությամբ նախատեսված կարգով  ընթացքը լուծելու համար:

 

Նշենք, որ Խորհրդարանի անվտանգության ծառայության պետը սեպտեմբերի 9-ին ԱԺ-ի մոտ իրականացված «Բարեւ, Ռոբ» ակցիայի ժամանակ խոչընդոտել էր «А1+»-ի թղթակցի աշխատանքը: Հաջորդ օրը ԱԺ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Թեւան Պողոսյանը խորհրդարանի խոսնակից պահանջել էին ծառայողական քննություն սկսել Կարեն Նահապետյանի նկատմամբ:

Նույն շարքից