Իրավական 

Եվրախորհրդարանը կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը

Ստարսբուրգում սեպտեմբերի 15-18-ը տեղի կունենա Եվրախորհրդարանի հերթական նիստը: Նիստում զեկույց կներկայացվի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության իրավճակի մասին:

 

Ինչպես հաղորդում է  Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 18-ի լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանում կքննարկվի Ադրբեջանում, Բուրունդիում և Բանգլադեշում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորոտում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը:

 

Նշենք, որ եթե 2014 թվականի սկզբին միջազգային կազմակերպույունները Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվը հաշվում էին 98 հոգի, ապա սեպտեմբերի սկզբի դրությամբ այն արդեն հասել է 107 մարդու:

 

Նույն շարքից