Վաշինգտոնում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնակայնում, զանգվածային սպանության տարելիցին, երբ «Նեյվի Յարդ» բազայի նախկին ծառայողը կրակել էր 20 մարդու, ԱՄՆ նախագահը կրկին քաղաքական պայքարի է անցել՝ ուղղված քաղաքացիական անձանց կողմից հրազենի գնման ու տնօրինման սահմանափակմանը:
Օբաման գրավոր հայտարարությամբ դիմել է ազգին, որում նա հիշել է 2013-ի սեպտեմբերի 16-ի ողբերգական իրադարձությունն ու հարգել զոհերի հիշատակը: Այս մասին փոխանցում է Russia Today-ը: