Իրավական 

Սարգիս Անանյանին այցելել են Կարմիր խաչ միջազգային կազմակերպության Ադրբեջանի գրասենյակի ներկայացուցիչները

Կարմիր խաչ միջազգային կոմիտեյի Ադրբեջանի գրասենյակի ներկայացուցիչները սեպտեմբերի 16-ին հանդիպել են ՀՀ քաղաքացի Սարգիս Նորիկի Անանյանի հետ:

 

ՀՀ քաղաքացին հնրավորություն ստացավ իր մասին տեղեկություններ փոխանցել իր ընտանիքի անդամներին, հայտնում է «ԱՊԱ»-ն, հղում կատարելով Ադրբեջանի ներկայացուցչության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարին: Հիշեցնենք,որ ՀՀ քաղաքացի Սարգիս Նորիկի Անանյանը օգոստոսի 26-ին հատել է ադրբեջանական սահմանը և հայտնվել գերության մեջ:

Նույն շարքից