Ria.ru կայքի փոխանցմամբ՝ հաջորդ 2 տարիները կարող են լինել աշխարհում ամենաշոգը դիտարկումների ողջ պատմության մեջ: Այս մասին հայտնում է բրիտանական օդերևութաբանական բյուրոյի զեկույցը:
Միջին ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է ածխածնի երկօքսիդի արտանետումների ծավալի ավելացման և օվկիանոսային բնական գործընթացների համադրության հետևանքներով: Այդ գործընթացներից գլխավորը Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի մակերևութային շերտի ջերմաստիճանի փոփոխությունն է, երբ տաքացած ջրի մի մասը արևելք է շարժվում: Սա էական ազդեցություն է ունենում կլիմայի վրա՝ նախկին չորային շրջաններում դառնալով անձրևի և նախկին անձրևոտ մասերում՝ երաշտի պատճառ:
Միաժամանակ, գիտնականները նշել են, որ այլ գործընթացներ են տեղի ունենում Ատլանտյան օվկիանոսում, այնպես որ՝ ամբողջ հարցն այն է, թե հատկապես որ միտումները գերակշռող կլինեն:
Առայժմ գիտնականները կանխատեսում են, որ Ասիան և Ավստրալիան 2015 և 2016թթ. կտառապեն երաշտից, մինչդեռ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում սպասվում են հորդ անձրևներ: