Armenianreport.com կայքի փոխանցմամբ՝ ՌԴ Վոլգոգրադ քաղաքում հայերի և ադրբեջանցիների մեջ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝Վոլգոգրադի «Բարիտոն» կարաոկե բարում:
Բարի այցելուների միջև վիճաբանություն է սկսվել, ինչի արդյունքում բարի հայ սեփականատիրոջ որդին որսորդական զենքից վիրավորել է 24-ամյա ադրբեջանցի Էդուարդ Նաբիօղլուին:
Տուժածի ընկերները չեն սպասել շտապօգնության մեքենայի ժամանմանը և իրենք են ընկերոջը հիվանդանոց տեղափոխել: Սակայն ճանապարհին նրանց մեքենայի ուղղությամբ դարձյալ կրակել են:
Հարուցվել է քրեական գործ: