Հինգերորդ սերնդի ամերիկյան գերժամանակակից F-22 ռմբակոծիչը զիջում է ռուսական սու-35-ին ու մարտի դեպքում կունենա լուրջ դժվարություններ: Այս մասին գրում է The Daily Beast պարբերականը, նշելով, որ ամերիկյան F-22 ինքնաթիռում առկա հին հրթիռները չեն կարող հաղթահարել ռուսական ինքնաթիռների ռադիոէլեկտրոնային պաշտպանությունը:
F-22 ինքնաթիռը համարվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պատմության ամենամարտունակ ռմբակոծիչը, սակայն, այն ունի իր աքիլեսյան գարշապարը:
Բանը նրանումն է, որ ինչպես մյուս ամերիկյան ինքնաթիռները, այդպես էլ F-22-ը հագեցված է միջին հեռահարության AIM-120 AMRAAM հրթիռներով, որոնք գործի են դրվում հնացած ռադիոլոկացիոն սարքավորումներով:
Ռուսական ինքնաթիռները հագեցված են գերժամանակակից ռադիոլոկացիոն հարմարանքներով, որոնք ընդունակ են չեզոքացնել ամերիկյան հրթիռների վտանգը:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցչի համոզմամբ ամերիկյան ռմբակոծիչը լուրջ խնդիրներ կունենա ռուսաստանյան ռմբակոծիչի ռադիոլոկացիոն պաշտպանության հաղթահարման ճանապարհին ու մեկ հրթիռը հաստատ չի բավականացնի հակառակորդին լիկվիդացնելու համար: