Իրավական 

Եվրոպոլի գործողության շրջանակներում ավելի քան հազար մարդ Է ձերբակալվել

Եվրամիության ոստիկանական ծառայության (Եվրոպոլ) աշխատակիցներն անցած ինն օրվա ընթացքում Եվրոպայի տարբեր երկրներում ավելի քան հազար ձերբակալություն են կատարել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի լայնամասշտաբ գործողության շրջանակներում: Այդ մասին  սեպտեմբերի 24-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Ռոբ Ուեյնրայթին: 

 

«Սա ամենախոշորն Է հանցավորության դեմ պայքարի փոխհամաձայնեցված  գործողություններից, որոնք երբեւԷ իրականացվել են Եվրոպայում»,-հայտարարել Է Ուեյնրայթը, որի խոսքը մեջբերել Է գործակալությունը:

 

Նա նշել Է, որ ընդհանուր առմամբ սեպտեմբերի 15-ից մինչեւ 23-ն անցկացված այս ակցիային մասնակցել են իրավապահ մարմինների 20 հազարից ավելի աշխատակիցներ:

Նույն շարքից